Մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրությամբ ազատ է արձակվել 267 դատապարտյալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: Մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 267 դատապարտյալ:
Այս մասին հայտնեցին ՔԿՀ մամուլի բաժանմունքից:
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - 27
«Էրեբունի» - 70
«Վարդաշեն» - 25
«Դատապարտյալների հիվանդանոց» - 14
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան)
«Արթիկ» - 33
«Վանաձոր» - 8
«Սևան» - 21
«Հրազդան» - 16
«Աբովյան» - 1
«Գորիս» -11
«Կոշ» - 41
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների քանակի վերաբերյալ: