Վենետիկի 54-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա երեք արվեստագետներով
Հունիսի 1-ին մեկնարկում է Վենետիկի ժամանակակից արվեստի 54-րդ միջազգային բիենալեն: Երկու տարին մեկ անցկացվող արվեստի բիենալեում այս տարի Հայաստանի ժամանակակից արվեստը ներկայացնելու են «Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա» հասարակական կազմակերպությունը և ՀՀ կառավարությունը:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա» հասարակական կազմակերպության նախագահ, արվեստի քննադատ Սուսաննա Գյուլամիրյանը, բիենալեին այս տարի Հայաստանից մասնակցելու են երեք արվեստագետներ` Հարություն Գալենցը (Հարություն Կալենցի թոռը), ով ներկայանալու է «Սև այգի (Ղարաբաղ)-մենթալ քարտեզագրում» 9 գունավոր լիտոգրաֆիկ աշխատանքներով, Կարեն Հակոբյանը և Հարություն Սիմոնյանը` «Ինչպես գաղութացնել մի ազգ 19 քայլից» համատեղ նախագծով:
Ս.Գյուլամիրյանի խոսքերով, բիենալեի շրջանակներում հունիսի 1-5-ը Հայաստանը Վենետիկում ներկայացնելու է արվեստի տարբեր նախագծեր և նախաձեռնություններ, ինչպես նաև քննարկումներ, որոնց կմասնակցեն քննադատներ, փիլիսոփաներ, համադրողներ և այլն: Այն իրականացվում է «Ատլանտիս» ծրագրի շրջանակներում, որտեղ Հայաստանը առաջ է քաշել «երևակայված աշխարհագրության» գաղափարը:
Նշվեց նաև, որ Հայաստանի տաղավարը կբացվի հունիսի 3-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են