Գերմանիան հրաժարվում է ատոմային էներգիայից
Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել մինչև 2020թ.-ը դադարեցնել բոլոր ատոմակայանների շահագործումը:
Այս մասին հաղորդում է gazeta.ru կայքը` հղում անելով BBC-ին:
Նշենք, որ Էներգետիկայի քաղաքականության էթիկայի հանձնաժողովը առաջարկել էր գերմանական կառավարությանը ամբողջությամբ հրաժարվել ատոմային էներգիայից:
Հանձնաժողովն այն կարծիքին է, որ էներգիայի անբավարարութունը, որը կառաջանա ատոմակայաններից հրաժարվելու դեպքում, կարելի է փոխլրացնել այլ աղբյուրների միջոցով:
Նկատենք, որ Գերմանիայի ամբողջ տարածքում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները պահանջել են անհապաղ հրաժարվել ատոմային էներգիայից:
Հիշեցնենք, մի քանի օր առաջ Շվեյցարիայի իշխանությունները որոշում էին ընդունել մինչև 2034թ.-ը երկրում դադարեցնել ատոմային էներգիայի օգտագործումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա