Հայաստանի անզիջող պատմությունը` Օպերայի ճակատին. ԳՈՀԱՐ-ը կախարդել է հանդիսատեսին
ԳՈՀԱՐ-ը, որ մայիսի 28-ին Ազատության հրապարակում ներկայացավ իր հայաստանյան ամենամեծ համերգով, կախարդել է հանդիսատեսին: Հարյուր հազարավոր մարդիկ հիացել են ԳՈՀԱՐ-ով` արտահայտելով իրենց հիացմունքն ու սերը դեպի հիանալի մեղեդիները: Համերգը իր շքեղությամբ և արտադրության բարձր որակով համարվել է Հայաստանում երբևէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը:
ՀԱՅԱՍԱ (Կիպրոս) և ԴՈՄԻՆՈ (Հայաստան) ընկերությունները ներկայացրել են իրենց համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված 3D մափինգը և նախագծումը Օպերայի շինության ճակատային հատվածում, որը պատմում էր Հայաստանի անզիջող պատմությունը սկսած Նոյան Տապանից, ազգային խորհրդանիշ Արարատ լեռից, իր հարուստ ԱյբԲենԳիմ-ից և Պապենական Կիլիկիայից:
ԳՈՀԱՐ-ը իր 150 անդամներով և 15 հոգանոց պարախմբով ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի առջև: Հյուրերի ցանկը իրենց ներկայությամբ պատվել են նաև Հայաստանի բարձրաստիճան քաղաքական գործիչները, այդ թվում Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Երեկոյի գագաթնակետն է համարվել «Պապենական Կիլիկիա» երգը, որի ընթացքում հանդիսատեսին է բաժանվել Պապենական Կիլիկիայի ավելի քան 3000 դրոշ: Դրոշները ծածանվեցին նաև ԳՈՀԱՐ-ի հիմնը դարձած «Վերականգնիր Կիլիկիա» երգի ընթացքում:
Ինչպես հայտնում է «Դոմինո» փրադաքշընը, ԳՈՀԱՐ-ի մեկենաս, լիբանանահայ Հարութ Խաչատուրյանը աջակցել է ԳՈՀԱՐ-ին բոլոր գործունեություններում, ի հիշատակ իր հոր` Արամ Խաչատուրյանի և ի հարգանք իր մոր` Գոհար Խաչատուրյանի:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին