ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: