Պարտվողը պայմաններ չի թելադրում

Հեղինակ` Մեկնաբանությունը` Աբրահամյան Տիգրանի

Ադրբեջանական «1նյուզ.ազ» լրատվական կայքը հեղինակային հոդվածով անդրադարձել է մայիսի 26-ին Ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում համանախագահ երկրների նախագահների տարածած համատեղ հայտարարությանն ու դրան հետևած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքին:

Հիշեցնենք, որ իր հայտարարությամբ ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես նշել էր. «Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք: Եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում»:

Ադրբեջանական կայքի վերլուծաբաններն այս հայտարարությունը որակել են «դեմագոգիկ»` այդպես էլ չհասկանալով, որ այնտեղ Մադրիդյան սկզբունքները բանակցությունների հիմք ընդունելու համաձայնություն է տրվում (ավելին` այդ համաձայնությունը տրվում է ոչ առաջին անգամ, և հայկական կողմն ամենաբարձր մակարդակով արդեն մեկ տարուց ավելի խոսում է այդ մասին): Ադրբեջանցի «վերլուծաբանները» հայտարարությունը հասկացել են յուրովի ու արձանագրել.

«Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը միջնորդների կողմից ներկայացնելուց մեկ շաբաթ հետո ընդունել է և այդ մասին ողջ աշխարհով մեկ հայտարարել, իսկ Հայաստանը երկար ժամանակ պատասխան չի տվել դրանց»:

Բանակցային գործընթացից քիչ թե շատ տեղյակ ցանկացած մարդ կարող է վստահեցնել, որ մեջբերված պնդման հեղինակի մոտ ժամանակի զգացողության կորուստ է գրանցվել: Ի՞նչ ասել է «նորացված փաստաթուղթ», երբ Դովիլի հայտարարության մեջ հստակ նշված է կոնկրետ փաստաթուղթ` «մարտի 5-ին Սոչիում քննարկված տարբերակը»:

Իհարկե, այդ տարբերակի բովանդակությանը լայն հանրությունը ծանոթ չէ, բայց մի բան ակնհայտ է. միջնորդներն առաջին անգամ բարձր մակարդակով հայտարարության մեջ նշում են կոնկրետ փաստաթուղթ, դրա քննարկման կոնկրետ տեղն ու ժամանակը, և առաջին անգամ ակնկալում են, որ հաջորդ հանդիպման ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն այն: Ինչի՞ մասին է խոսում ադրբեջանական քարոզչամեքենան, ի՞նչ «նորացված փաստաթուղթ» ու ի՞նչ «մեկ շաբաթ», երբ Դովիլի հայտարարությունից մեկ շաբաթ էլ չի անցել:

Հատուկ նրանց համար մեջբերենք համանախագահների հայտարարությունը. «Կողմերի, ինչպես նաև բոլոր մակարդակներում համանախագահ-երկրների ներդրած ջանքերի արդյունքում նշանակալից առաջընթաց է գրանցվել: Սույն թվականի մարտի 5-ին Սոչիում քննարկված Հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը արդար ու հավասարակշիռ հիմք է ապահովում համապարփակ խաղաղ կարգավորման մշակման համար: Այդ փաստաթուղթը, որ հիմնված է Հելսինկյան Եզրափակիչ ակտի ու 2009 թվականի հուլիսին Աքվիլայում ու 2010 թվականի հունիսին Մուսկոկայում մեր համատեղ հայտարարություններում ներկայացված տարրերի վրա, հնարավորություն է տալիս հաղթահարել իրերի ներկայիս անընդունելի դրությունը»: Ակնկալվում է, որ ադրբեջանական կողմը կպատասխանի հենց այս կոչին, այլ ոչ թե կխոսի «նորացված փաստաթղթերի» մասին:

Նույն հոդվածի հեղինակները նաև մի փոքր հեռուն են գնացել` միջնորդների առաջարկն ընդունելու յուրօրինակ ինդիկատոր սահմանելով. «Եթե Հայաստանը որպես բանակցային հիմք ընդունել է միջնորդների կողմից ներկայացված փաստաթուղթը և պատրաստ է քննարկել, ապա ինչու իր զորքերը դուրս չի բերում 7 շրջաններից, հնարավորություն չի ընձեռում փախստականներին՝ վերադառնալու իրենց բնակավայրեր»:

Այս մեջբերումն ընթերցելիս, ակնհայտ է դառնում, որ տրամաբանական հակասություն կա. բանն այն է, որ հակամարտությունները լուծվում են երկուստեք պատրաստակամությամբ` համաձայնության ձեռքբերման և այդ համաձայնությամբ նախատեսված գործողությունների կատարմամբ: Պատմությունը այնպիսի օրինակներ չի մատուցում, երբ, ասենք, որևէ մեկը պատերազմ սանձազերծի, պարտվի այդ պատերազմում և բանակցություններ վարելու համար իր պարտության (պատերազմի) հետևանքները միակողմանի վերացնելու նախապայման առաջ քաշի: Ադրբեջանում երևի տեղյակ չեն, բայց` պարտվողը պայմաններ չի թելադրում:

Այն, որ հակամարտության կարգավորման համար գործ ենք ունենալու նաև պատերազմի հետևանքները վերացնելու հետ, որևէ մեկը կասկած չունի: Բայց ոչ մեկը չի կասկածում նաև, որ այդ խնդիրների լուծումը հետևելու է համաձայնությանը, այլ ոչ` նախորդելու: Ըստ որում` համաձայնություն ասելով` նկատի ունենք ոչ թե Հիմնարար սկզբունքների ընդունումը, այլ` այսպես կոչված, Խաղաղության մեծ պայմանագրի ստորագրումը (որտեղ, բնականաբար, ամենայն մանրամասնությամբ նկարագրված են լինելու կողմերի փոխզիջումները, դրանց իրականացման ընթացքն ու ժամանակացույցը):

Իսկ, եթե խոսքն ուղղակի բարի կամքի մասին է, ապա այն դրսևորելու երկուստեք հրաշալի հնարավորություններ ու առիթներ կան: Ամենահրատապն, անշուշտ, դիպուկահարներին շփման գծից հեռացնելն է: Բայց ադրբեջանական կողմը, չգիտես ինչու, այն համարում է ծիծաղելի: Հակամարտության հետևանքների մասով`խնդիր չկա: Որպես սեփական կառուցողականության դրսևորում ու փոխվստահության մթնոլորտի ամպրապնդմանն ուղղված քայլ, ադրբեջանական կողմը կարող է օրինակ ծառայել և որևէ միակողմանի քայլ ձեռնարկել. ասենք` վերականգներ Ջուղայի գերեզմանատունը կամ` փոխհատուցում տրամադրեր Սումգաիթում ու Բաքվում սպանված հայերի հարազատներին:

Վերադառնանք միջնորդների առջարկներին ու կողմերի արձագանքներին: Այն, որ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով ընդունել ու իր համաձայնությունը տվել է, այլևս խոսակցության առարկա չէ: Փաստ է: Իսկ ո՞րն է պաշտոնական Բաքվի արձագանքը: Ինտերնետում կարճատև որոնումների արդյունքում կարելի է գտնել Իլհամ Ալիևի բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ առաջարկներն «Ադրբեջանի համար մեծ մասամբ ընդունելի են, բացառությամբ…»:

Հավանաբար, Ադրբեջանում չեն հասկացել նույն այդ միջնորդների բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ «համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ»: Ասել կուզեն, որ «բացառությունը» արդեն իսկ մերժման նշան է:

Իհարկե, Ադրբեջանում տևական ժամանակ ձևացնում էին, թե այդ հորդորները նույնպես չեն հասկանում, բայց նախորդ տարեվերջին` ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հնարավորինս մատչելի լեզվով բացատրեց. «Առաջարկվող տարրերը (խոսքն` Աքվիլայում ու Մուսկոկայում հրապարակված տարրերի մասին է – Panoarama.am) մշակվել են որպես մեկ ամբողջություն և դրանց տարանջատումը կամ մեկը մյուսի հետ համեմատությունը հավասարակշիռ լուծումն անհնարին կդարձնեն»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}