Գումի շուկայի հարակից մսի «պասաժները» վերաբացվել են. ԳՆ-ն կոչ է անում միս չգնել այդտեղից
Այսօր առավոտյան Գումի շուկայի հարակից տարածքի մսի վաճառքի կետերում իրականացված ստուգայցից հետո, որի արդյունքում ժամանակավորապես կասեցվել էր տաղավարների գործունեությունը, մի քանի տաղավարներ առանց համապատասխան թույլտվության կրկին վերաբացվել են:
Այդ մասին panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծառայությունը կոչ է անում ազգաբնակչությանը չօգտվել նշված վայրերում վաճառվող մսամթերքից` մինչև չստացվեն համապատասխան փորձաքննության արդյունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան