ECRI. Հայերն Ադրբեջանում ամեն օր դեմ հանդիման են կանգնում խտրականություններին
Հրապարակվել է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի զեկույցը, որում մասնավորապես անդրադարձ է կատարվել Ադրբեջանին և նրա կողմից դրսևորվող քայլերին:
Փաստաթղթում նշվում է,ո ր Ադրբեջանը թե՛ պաշտոնապես, թե՛ ԶԼՄ-ների միջոցով շարունակ բացասական հիշատակումներով է ներկայացնում Հայաստան, ինչը հանգեցնում է հայազգի մարդկանց բացասական ընկալմանը, որոնք խտրականության ենթարկվելու առումով համարվում են խոցելի:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը պետք է պետական օրենսդրության նախնական օրինագիծ կազմի` դադարեցնելով երկրում տիրող ռասսայական խտրականությունը: Ըստ այդմ՝ նշվում է, թե ինչպիսի քայլեր պետք է իրականացվի Ադրբեջանի կողմից:
• Ադրբեջանը պետք է ի կատար ածի կրոնի ազատության վերաբերյալ օրենսդրությունը:
• Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենք ընդունի:
• Ադրբեջանի իշխանությունները պետք է արագորեն ավարտին հասցնեն կրոնական համայնքների գրանցման գործընթացը` հաշվի առնելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պահանջները:
• Ադրբեջանի իշխանությունները պետք է պաշտպանեն ապաստան հայցողների, փախստականների շահերը:
• Ադրբեջանի իշխանությունները փախստականների կարգավիճակի վերաբերյալ պետք է օրենք ընդունեն:
Եվրոպական հանձնաժողովը հորդորել է ադրբեջանական իշխանություններին՝ բարելավվել հայերի կարգավիճակը, ովքեր գտնվում են Ադրբեջանի իրավասության տակ:
Ըստ զեկույցի՝ հայերն ամեն օր դեմ հանդիման են կանգնում խտրականություններին: Նրանում նշվում է, որ այն հայերը ովքեր ծնվել են հայ-ադրբեջանական ամուսնությունների արդյունքում, խնդիրներից խուսափելու համար նախընտրում են իրենց ադրբեջանական ազգանունը:
Զեկույցում նաև կոչ է արվել ադրբեջանցիներին՝ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի Ադրբեջանում ապրող հայերը առանց վախի հայտարարեն իրենց էթնիկ ծագման մասին:
Նախորդիվ` ECRI-ն անհանգստացած է Ադրբեջանի` հայազգի քաղաքացիների ճակատագրով