«Ինտերնետը մարդու կյանքում» մրցույթի հաղթողները հայտնի են
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված Homo Interneticus մրցույթի հաղթողներին: Պարգևատրման արարողությանը հրավիրվել են այն մասնակիցներն, ովքեր իրենց աշխատանքները ներկայացրել են «Ինտերնետը մարդու կյանքում» խորագրի ներքո անցկացված մրցույթին: Հաղթողները որոշվել են խմբի մասնակիցների ձայների քանակով:
Ընկերությունից հայտնում են, որ մրցույթի հաղթող` Հայկ Գևորգյանը, ով հավաքել է 2025 ձայն, ստացել է առաջին մրցանակ` նեթբուք և մեկ տարի Hi-Line ծառայությունց անվճար օգտվելու հնարավորություն: Երկրորդ և երրորդ տեղերը գրաված Հովհաննես Աղաջյանյանը և Թերեզա Թոքմաջյանը ստացել են շարժական ինտերնետի Drive ծառայությունից համապատասխանաբար 12 և 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:
«Այսօր ինտերնետն ամբողջ աշխարհի մարդկանց կյանքի անբաժանելի մասնիկ է հանդիսանում և Հայաստանը բացառություն չէ: Մեր երկրում համացանցից օգտվողների գրեթե կեսն ընտրում են «ԱրմենՏել» ընկերության կողմից մատուցվող ինտերնետ ծառայությունը: Մենք կազմակերպեցինք այս մրցույթը, որպեսզի Հայաստանի ինտերնետից օգտվողները ներկայացնեն ինտերնետի իրենց տեսլականը` որպես բիզնեսի, կրթության կամ ժամանցի ծառայություն», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Նշենք, որ Homo Interneticus մրցույթն անց է կացվել 2011թ-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում Beeline Armenia պաշտոնական էջում: 2011թ-ի մայիսի 30-ի դրությամբ խումբն ունի 4240 մասնակից: