«Oxfam» զգուշացնում է. մինչև 2030թ սննդամթերքի գնաճը կկրկնապատկվի
Բրիտանական Oxfam մարդասիրական կազմակերպությանը զգուշացնում է, որ եթե պետությունների ղեկավարները համապատասխան բարեփոխումներ չձեռնարկեն, ապա հիմնական սննդամթերքի գները առաջիկա 20 տարիների ընթացքում կկրկնապատկվեն:
Այս մասին տեղեկացնում է «BBC» լրատվական գործակալությունը:
«Oxfam»-ի կանխատեսմամբ` մինչև 2030թ հիմնական մշակաբույսերի միջին արժեքը կավելանա մոտ 120%ից 180%-ով, որի պատճառը մասամբ կարող են հանդիսանալ բնակլիմայական փոփոխությունները:
«BBC»-ի հաղորդմամբ` «Oxfam»-ը կոչ է անում երկրների նախագահներին բարելավել պարենային շուկան և ներդրումներ կատարել կլիմայի համաշխարհային հիմնադրամում:
Հարկ է նշել նաև, որ իր զեկույցում «Oxfam»-ը ընդգծում է հատկապես «սննդի անապահովության 4 թեժ կետերը», որոնք արդեն իսկ հիմա պայքարում են իրենց քաղաքացիներին սնելու ուղղությամբ:
Ըստ «Oxfam»-ի այդ 4 երկրներն են`
• Գվատեմալան, որտեղ շուրջ 865,000 մարդ սննդի անապահովության վտանգի տակ է` մանր բիզնեսում պետության կողմից ներդրումների բացակայության պատճառով, որի պատճառով նրանք ներկրվող պարենից մեծ կախվածություն ունեն:
• Հնդկաստանը, որտեղ ժողովուրդը իր եկամտի ավելի քան կրկնակին է ծախսում սննդի վրա:
• Ադրբեջանը, որտեղ ցորենի արտադրությունը անցյալ տարվա դրությամբ վատ եղանակային պայմանների պատճառով ընկել է 33%-ով`երկրին պարտադրելով հացահատիկային բույսեր ներմուծել Ռուսաստանից և Ղազախստանից: 2010թ դեկետբերին սննդի գինը 20%-ով բարձր է եղել, քան 2009թ-ի նույն ամսին:
• Արևելյան Աֆրիկան, որտեղ 8 մլն մարդ ներկայումս երաշտի պատճառով կանգնած է սննդի տևական կարիքի առաջ:
Ըստ «BBC»-ի` Համաշխարհային բանկը նույնպես նախազգուշացրել է, որ սննդի գնաճը միլիոնավոր մարդկանց ծայրահեղ աղքատության է հասցնում:
«BBC»-ն հավելել է նաև, որ «Oxfam» միջազգային միությունը կոչ է անում երկրներին նոր օրենքներով կառավարել պարենային շուկան և երաշխավորել սննդի ապահովման կարևորագույն խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա