Փաշինյան. «Մենք սկսում ենք արտահերթ ընտրությունների քաղաքական գործընթաց»
«Հպարտ քաղաքացիներ, -այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի մեկնարկն ազդարարելուց հետո դիմելով մասնակիցներին հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ու հավելեց, - այսօր տոն է Հայաստանում, այսօր տոն է, որովհետև մեր թիմը համալրվում է, ուժեղանում է, մեր գիրկն են վերադարձել մեր ընկերները, դրանով բոլորս ենք ազատվել»:
Նա նաև նշեց. «Այսօր առավոտից իշխանությունները փակել են մարզերի ավտոճանապարհները, առաջին անգամ փակվել է մետրոն, վերջինս մի քանի ժամ է չի աշխատում»:
Իր հայտարարությունից հետո հանրահավաքը վարելու իրավունքը Մանուկյանը փոխանցեց վերջերս համաներմամբ ազատ արձակված Նիկոլ Փաշինյանին: Վերջինը մոտեցավ ամբիոնին ու բարձրախոսով բացականչեց. «պայքար -պայքար մինչև վերջ»: Նրա բացականչություններին միացավ նաև հանրահավաքին մասնակից ժողովուրդը:
Նա հայտարարեց, որ ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ և այսօրվա հանրահավաքի նպատակը ոչ միայն իրենց ազատ արձակումը տոնելն է, այլ` «մենք սկսում ենք Հայաստանում արտահերթ ու նախագահական ընտրությունների կոնկրետ քաղաքական գործընթաց»:
Նրա խոսքով, արտահերթ ընտրությունների նախադրյալներ կամ իրավական ու քաղաքական հիմք չլինելու մասին իշխանությունների հայտարարությունները «մերկապարանոց են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա