Թուրքիան կրկին մտադիր է «Ազատության նավատորմ» ուղարկել Գազա
Միջերկրական ծովում տեղի ունեցած միջադեպից ուղիղ մեկ տարի անց «Ազատության նավատորմի» կազմակերպիչները հայտարարում են իրենց վճռականության մասին՝ կրկին ճեղքելու Գազայի շրջափակումը: Այս մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
«Ազատության նավատորմի» կազմակերպիչներից և աջակիցներից Հուսեին Օրուջի խոսքերով, հումանիտար օգնություն տեղափոխող նավերի քարավանների մեկնարկը, որը տեղի կունենա մի քանի Միջերկրական նավահանգիստներից, նախատեսված է հունիսի 20-ին: Նա նաև հավելել է, որ ինչպես դա եղել է անցյալ տարի, «Ազատության նավատորմ»-ը գլխավորելու է ֆլագման «Մավի Մարմարան»:
Վերջինս հայտնել է, որ նավատորմի համար նավեր են տրամադրել Կանադան, Իսպանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հունաստանը, Իռլանդիան և Իտալիան, հավելել: Նավատորմը բաղկացած է լինելու 15 նավերից, որտեղ լինելու է ավելի քան 1500 մարդ, աշխարհի 100 երկրի քաղաքացի: Ըստ նրա, նավերը Գազա են տեղափոխելու բժշկական սարքավորումներ, դեղեր, դպրոցական պարագաներ և խաղալիքներ:
«Ազատության նավատորմի» մասնակիցներն ու կազմակերպիչները հույս են հայտնել, որ այս անգամ ամեն ինչ կավարտվի խաղաղ և իրենք կկարողանան հասցնել բեռը իրենց հասցեատերերին:
Ինչպես հայտնում է «Economic Review» վերլուծականը, այս օրերին ԱՄՆ-ի դիվանագետները ջանքեր են գործադրում, որպեսզի թույլ չտան այդ նավատորմի ընթացքը, ինչպես նաև փորձում են կանխել Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզումը:
Հիշեցնենք, որ 2010թ.-ի մայիսի 31-ին Թուրքիայի նախաձեռնությամբ, Գազայի հատված ուղարկվեց այսպես կոչված «Ազատության նավատորմ»-ը, որը պետք է «ճեղքեր» Իսրայելի շրջափակումը և հումանիտար օգնություն հասցներ պաղեստինցիներին: Նշենք, որ Իսրայելի հատուկ ուժերի հորդորներին կանգնեցնել նավատորմը` վերջինիս անձնակազմը չի ենթարկվել, որի արդյունքում Իսրայելի հատուկ նշանակության ջոկատները ստիպված են եղել գրոհով սանձել նավատորմի ընթացքը: Գրոհի արդյունքում մահացել էր Թուրքիայի 8 քաղաքացի, ինչը հանգեցրել էր թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացմանը: Ի դեպ, մինչ այժմ Թուրքիան չի նշանակել Իսրայելում Թուրքիայի դեսպան և հարաբերությունները շարունակում են մնալ լարված:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ