Գեներալ Ռատկո Մլադիչը 48 ժամվա ընթացքում կկանգնի միջազգային դատարանի առջև
Բոսնիացի սերբերի բանակային գեներալ Ռատկո Մլադիչին փոխանցել են Հաագային միջազգային դատարան:
Ինչպես հաղորդում է « Sky News» հեռուստաընկերությունը, Մլադիչին տեղափոխող օդանավը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքի օդանավակայանում, որտեղից զրահապատ մեքենաների ու ուղղաթիռների ուղեկցությամբ գեներալին տեղափոխել են Հաագայի բանտ:
Նախկին Հարավսլավիայի հարցերով Հաագայի միջազգային դատարանի ներկայացուցիչ Ներմա Ելիչիչըն ասել է, թե Մլադիչին արդեն փոխանցվել է մեղադրականը ու բացատրվում է ֆորմալ գործընթացների մանրամասները: Սպասվում է, որ մոտակա 48 ժամվա ընթացքում գեներալը կկանգնի միջազգային դատարանի առջև և իր կարծիքը կհայտնի մեղադրանքների վերաբերյալ:
Հիշեցնենք, Բելգրադում Մլադիչը ժխտել էր իրեն վերագրած մեղադրանքները, այն է ցեղասպանության, ռազմական ու մարդկության դեմ կատարաված հանցագործություններ: