Սիրիայի նախագահը համաներում է հայտարարել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում համաներում է հայտարարել, որը տարածվելու է բոլոր քաղաքական շարժումների և կուսակցությունների, այդ թվում՝ ծայրահեղական «Մուսուլման եղբայրներ» շարժման վրա:
Այս մասին, հղում անելով սիրիական պետական հեռուստաընկերություններին, հաղորդում է rbc.ru կայքը:
Նշենք, որ վերջին շրջանում սա արդեն երկրորդ համաներումն է:
Բաշար Ասադը, զանգվածային անկարգություններից առաջ նույնպես հայտարարել էր համաներում այն անձանց նկատմամբ, որոնք կատարել էին ոչ ծանր հանցագործություններ, ինչպես նաև տարեց բանտարկյալների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011թ.-ի մարտից անցկացվում են զանգվածային բողոքի ակցիաներ: Ցուցարարները պահանջում են նախագահ Ասադի հրաժարականը:
Բ. Ասադը դրանից հետո գնաց որոշակի զիջումների, մասնավորապես լուծարել է կառավարությունը և չեղյալ հայտարարեց 50 տարի գործող արտակարգ դրությունը: