Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել
Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել է Թուրքիայի քաղաքացի Էմրուլլահ Դերմանի ներկայացված հայցը (ընդդեմ Թուրքիայի): Այս մասին տեղեկացնում է «Թըդեյ Զամանը»:
Դերմանը պնդում է, որ ոստիկանությունում գտնվելու ժամանակ խոշտագումների է ենթարկվել: Ոստիկանները նրան ծեծի են ենթարկել, աչքերը կապել են, մերկացրել, ջուր են լցրել վրան, հարվածել ոտքերին:
Երբ նրան ազատ են արձակել, նա բժշկական ստուգմներ է անցել և բժիշկները հայտնաբերել են կապտուկներ ուսերին, ինչպես նաև Դելմանը հոգեբանական տրավմայի է ենթարկվել:
Մարդու իրավուքնների Եվրոպական դատարանը վճռել է, որ Թուրքիան որպես բարոյական վնաս պետք է վերջինիս 42.000 եվրո փոխհատուցում տրամադրի