Թուրքիայում օղու թունավորումից երրորդ ռուս զբոսաշրջիկն է մահացել
Մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է թվով երրորդ զբոսաշրջիկը, որ թունավորվել էր թուրքական անորակ օղուց:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:
Հիշեցնենք, ավելի վաղ անորակ օղու պատճառով երկու ռուս զբոսաշրջիկ էին մահացել Անթալիայում ու Բոդրումում:
Նշենք, օղուց զանգվածային թունավորումն արձանագրվել էր մայիսի 30-ին թուրքական զբոսանավի վրա երեկույթի ժամանակ: Այդ ժամանակ հիվանդանոց էր դիմել մոտ 20 մարդ: Ներկայում թուրքական հիվանդանոցներում շարունակում է մնալ 5 ռուս զբոսաշրջիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան