Գում-ի շուկային կից մսի «պասաժի» տերերին 5 օր ժամանակ է տրվել
Գումի շուկայի հարակից մսի «պասաժի» վաճառակետերը (պասաժները) աշխատացնողներին հանձնարարություն է տրվել 5 օրվա ընթացքում կարգի բերել կետերը ու դրանցում սանիտարական պայմանները բարելավել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
«Եթե հինգ օր անց, այսինքն մինչև երկուշաբթի, այդ վաճառակետերը բարեփոխվել ու նորմալ տեսք են ստացել, կբացվեն ու կաշխատեն, իսկ եթե որևէ մեկը ծառայության պահանջը չի կատարել, ապա դրան թույլ չի տրվի աշխատեցնել վաճառակետը: Նույն օրը նրանք կվերաբացվեն, եթե վաճառքի համար համապատասխան սերտիֆիկատ ունենան», -հավելեց Պիպոյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգայցեր էր կազմակերպել մսի պասաժի վաճառակետեր ու սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ հայտնաբերել: Արդյունքում շուրջ երկու տասնյակ վաճառակետեր փակվել էին:
Պիպոյանի վստահեցմամբ, ոչ մի տաղավար առանց հստակ արձանագրության չի փակվել: Նա փոխանցեց, որ նախօրեին հերթական ստուգման ժամանակ տեսել են, ինչպես են վաճառակետերի տերերը մաքրում, տեսքի բերում, սառնարանները վերանորոգում և այլն:
Ծառայության աշխատակիցը նաև տեղեկացրեց, որ մսից նմուշառում է վերցվել և դրա լաբորատոր արդյունքները հայտնի կլինեն շուտով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան