Դինքի սպանության գործով անցնող կասկածյալներից մի քանիսի դատավճիռը կայացվել է
«Ermenihaber.am» լրատվական կայքի տեղեկացմամբ`դատարանը վճռել է «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող կասկածյալներից ութ հոգու ազատազրկման դատապարտել: Մասնավորապես Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատար գնդապետ Ալի Օզը և հետախուզության բաժնի պետ կապիտան Մեթին Յըլդըզին վեցամսյա, իսկ չորս այլ սպաներ դատապարտվել են չորսամսյա բանտարկության: Նրանց նկատմամբ առաջադրվել է ծառայողական անփութության պատճառով ծառայողական պարտականությունները վատ կատարելու մեղադրանք` համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 257 հոդվածի 2-րդ մասի: Իսկ կասկածյալներից երկուսը` ենթասպան Գյունայը և սերժանտ Արազը բավարար ապացույցների բացակայության հիման վրա ազատ են արձակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է