«Մեծամորի ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն անհամեմատ ավելի բարձր է, քան դրա վերագործարկման ժամանակ էր
«Ներկայումս Մեծամորի ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն անհամեմատ ավելի բարձր է, քան դրա վերագործարկման ժամանակ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ատոմակայանի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը:
Նրա խոսքերով, հայկական ատոմակայանի սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրով իրականացվող աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերին: Նախագծային հաշվարկով ՀԱԷԿ-ի սեյսմակայունությունը 7 բալ է, առավելագույն հաշվարկը` 8, բայց հետագայում մինչև ատոմակայանի վերագործարկումը կատարվել են տարածքի և հարակից տարածքների լրացուցիչ սեյսմիկ հետազոտություններ, որոշվել է ատոմակայանի առավելագույն արագացումը` 4մք/վրկ, որը համարժեք է մոտ 9 բալի. դրա հիման վրա էլ մշակվել է ատոմակայանի սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագիրը: Այն կազմվել է ՄԱԳԱՏԷ-ի աջակցությամբ և իրականացվում է սահմանված գրաֆիկով:
Նախորդիվ` Մեծամորում սթրես-թեստի աշխատանքները կսկսվեն այս ամիս
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան