Google. Հակերները «ջարդել են» Gmail-ի հարյուրավոր փոստային հասցեներ
Հունիսի 1-ին չինացի հակերները «ջարդել են» Gmail-ի հարյուրավոր փոստային հասցեներ»,- այս մասին, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ասված է Google-ի տարածած հայտարարության մեջ: Ըստ այդմ, հակերների հարձակման թիրախ են եղել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների և մի շարք ասիական երկրների կառավարությունների, այդ թվում Հս.Կորեայի, ինչպես նաև չինացի քաղաքական ակտիվիստների և լրագրողների փոստային հասցեները:
Հասցեների մուտք ստանալու և այնտեղից տեղեկատվություն գողանալու համար, վերջիններս ստեղծել են շինծու կայքեր: Այդ մեթոդը ստացել է Ֆիշինգ (fishing) անվանումը: Google-ը հայտնում է, որ հարձակումը տեղի ունեցել չինական Ցզինան քաղաքից, սակայն չի նշում, թե որքան ժամանակ է տևել հարձակումը:
Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն քիչ է հավանականությունը, որ հակերները կկարողանան «ջարդել» ԱՄՆ-ի կառավարության հասցեները: