ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիան ընտրեց նոր նախագահ
Հունիսի 1-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տեղի է ունեցել «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա»
հասարակական կազմակերպության ներկայացուցչական հաշվետու վերընտրական ժողովը:
Այս մասին հայտնում են ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժնից։
Ասոցիացիայի գործունեության հաշվետվության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ասոցիացիայի փոխնախագահ, ՀՊՃՀ պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ով, նշելով, որ կազմակերպության անդամների թիվը 2001թ. 220-ից աճելով ներկայումս անցել է 2800-ի սահմանը, մանրամասն ներկայացրել է վերջին տարիներին ասոցիացիայի ինչպես հաջողությունները, այնպես էլ դեռևս չլուծված հարցերը և մոտակա անելիքները:
Հաշվետվության ընդունմանը հաջորդել են ասոցիացիայի նախագահի, փոխնախագահի, կառավարման խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունները:
Ներկայացուցչական ժողովը միաձայն ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիայի նախագահ է ընտրել Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Փոխնախագահ է վերընտրվել ՀՊՃՀ պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը: