«Վարունգային» վարակը Եվրոպայում շարունակվում է. Հայաստանն անմասն է դրանից
Իսպանական վարունգներից մարդկանց շրջանում առաջացած աղիքային ինֆեկցիան այժմ էլ տարածվում է Չեխիայում: Աղիքային ինֆեկցիայի ախտանիշով պրահյան հիվանդանոցներում արդեն 16 մարդ կա: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Իսպանիայում աճեցվող վարունգներում աղիքային E.coli ցուպիկը մասսայական վարակ է առաջացրել Գերմանիայում`1200 դեպք է գրանցվել: Վարակից ընդհանուր առմամբ մահացել է 16 մարդ։ Բացի այդ, 36 դեպք էլ գրանցվել է Շվեդիայում: Վարակը գրանցվել է նաև Հոլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, Իսպանիայում, Դանիայում և Շվեյցարիայում:
Վարունգային իրարանցումից հետո Ռուսաստանը արգելել է իսպանական վարունգի ներմուծումը: Եվ բացի ՌԴ-ից, եվրոպական շատ երկրներ ևս հրաժարվել են իսպանական վարունգներից: Այդ երկրի գյուղատնտեսության կրած օրական վնասը կարող է կազմել 200 մլն եվրո:
Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Բաբկեն Պիպոյանն ասաց, որ մեր երկիրը ավելի շուտ է արգելել վարունգների ներկրումը: Բացի վարունգից, արգելվում է նաև լոլիկի ներկրում: «Հրաման ունենք Իսպանիայից ոչ միայն վարունգ, այլ ընդհանրապես որևէ մթերք ներկրել: Որևէ բանջարեղեն Հայաստան ներկրելու դեպքում, միչև սահմանն անցնելը, համապատասխան նմուշառում է վերցվում, փորձաքննություն է իրականացվում, նոր միայն մտնում է Հայաստան», - վստահեցրեց Պիպոյանը:
Գերմանական մամուլը, սակայն, տեղեկացրել էր, որ վարակի աղբյուրը ոչ թե իսպանական վարունգներն են, այլ ուրիշ բան որին մինչ այժմ հնարավոր չի եղել գտնել: Բայց, ամեն դեպքում, փորձագետները խորհուրդ են տվել, որոշ ժամանակով հրաժարվել ընդհանրապես բանջարեղեն օգտագործելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում