Նոր ստեղն` Twitter – ից
Twitter-ը գործարկել է նոր Follow (հետևել) ստեղնը, որը հնարավորություն է տալիս միանգամից հետևել Twitter account-ներին` այցելած այլ կայքից։
Այս մասին հայտնում է lenta.ru կայքը` հղում անելով Twitter-ի պաշտոնական բլոգին։
Արդեն 2 օր է, ինչ ավելի քան 50 կայքեր ավելացրել են Follow կոճակը։ Դրանց թվում են ֆիլմերի մասին տեղեկատվական IMDB.com կայքը, MTV-ն, Yahoo!-ն, The Telegraph-ը, The Wall Street Journal-ը, The Washington Post-ը և այլ կայքեր։
«Ընկերությունների համար նոր Follow կոճակի ավելացումը սեփական կայքերում հիանալի միջոց է միշտ տեղեկացված պահել ընթերցողին սեփական նորություններին, քանի որ ընթերցողը կհետևի դրանք անմիջապես նրանց Twitter account-ից»,- գրում է Twitter-ի պաշտոնական բլոգը։
Նշենք, որ այս տարի Twitter-ը նշում է իր 5-ամյակը: Ներկայում սոցցանցն ունի ավելի քան 200 մլն օգտատեր, թեև ընկերությունը չի բացահայտում իր ակտիվ օգտագործողների իրական քանակը: Սոցցանցի հաղորդագրությունների շաբաթական շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ-ը: