ԻԻՀ-ում ՀՀ դեսպան. «Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացել են 38 տոկոսով` կազմելով 270 միլիոն դոլար»
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2010թ. ավելացել են 38 տոկոսով` կազմելով 270 միլիոն դոլար, այժմ ջանքեր ենք գործադրում, որպեսզի 2011թ. այն ևս 30 տոկոսով ավելացնենք»:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
«Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, տարանցման, երկաթգծի և այլ ոլորտներին առնչվող հարցեր և կողմերի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Մտադիր ենք, որքան հնարավոր է շուտ իրականացնել ձեռք բերված ծրագրերը և պայմանավորվածությունները»,-նշել է դեսպան Առաքելյանը:
Հիշեցնենք, որ օրերս հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի շրջանակներում Թեհրանում էր գտնվում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Իրանի նախագահը նշել է, որ Իրանը ոչ մի խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ առավելագույնս զարգացնելու իր հարաբերությունները, իսկ ԱԳ նախարար Սալեհին նշել էր, որ Իրանը, լինելով էներգետիկ հարուստ աղբյուրներ ունեցող երկիր, հարևան և բարեկամ Հայաստանի էներգետիկ կարիքների ապահովման համար հուսալի երկիր կարող է համարվել:
Նշենք, որ «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայ-իրանական հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու նպատակով հունիսի 6-ին Հայաստան կժամանի ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա