Համաներման գործընթացը շարունակվում է. ազատ է արձակվել 376 դատապարտյալ, 5-ի պատժաչափն էլ կրճատվել է
Հունիսի 2-ի դրությամբ, ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 376 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 5 դատապարտյալի պատժաչափը: Այդ մասին տեղեկացնում են ԱՆ ՔԿՀ վարչության լրատվական ծառայությունից:
Աղբյուրը ներկայացնում է համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը` ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 33-ը,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 85-ը,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 23-ը, կրճատում 1,
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 42-ը,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 14-ը,
«Սևան» - ազատ է արձակվել 48-ը,
«Հրազդան» - ազատ է արձակվել 19-ը,
«Աբովյան» - ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,
«Կոշ» - ազատ է արձակվել 70-ը:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը` ազատ արձակված դատապարտյալների և պատժաչափի կրճատումների քանակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ անկախության հռչակման 20-ամյա տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը Հայաստանի ՔԿՀ-ներում սկսել է իրականացվել դեռևս մայիսի 27-ից: