Ադրբեջանի կրթության նախարարի հրահանգով դպրոցներում մեծ դրամահավաքներ են իրականացվում
Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի քողարկված հրահանգով դպրոցներում ավարտական քննությունների համար յուրաքանչյուր շրջանավարտից 500-ական մանաթ (մոտ 600 դոլար) գումար է հավաքվում:
Այս մասին «pia.az» կայքին հայտնել է աշակերտների ծնողներից մեկը:
Կայքը հայտնում է, որ «ANS» հեռուստատեսության հետ զրույցներից մեկում դպրոցներից մեկի տնօրենին աշխատանքից ազատելու կապակցությամբ Ադրբեջանի կրթության նախարարը արդարացել է, թե` «Ինչ է, մի տնօրեն ազատելու իրավունք չունե՞մ»:
«Դրանով կրթության նախարարը իր իրավասությունը շփոթել է իրավունքի հետ և խոստովանել, որ իր կողմից վերահսկվող դպրոցներին նայում է որպես եկամտի աղբյուրի»,- գրում է կայքը` նշելով, որ սխալված չի լինի, եթե շեշտի, որ դպրոցական ավարտական քննությունների շրջանը «նախարարի բիզնեսի» սրընթաց ժամանակաշրջանն է:
Կայքի խմբագրություն այցելած շրջանավարտների ծնողներից մեկը բողոքել է, որ իր զավակից քննությունների համար 500 մանաթ (մոտ 600 դոլար) փող են պահանջել:
«Անունն անվճար կրթություն են դրել, բայց տարվա ընթացքում տարբեր պատրվակներով, չգիտեմ, թե ինչի համար, ուսուցիչներին մոտ 3000 մանաթ (3600 դոլար) փող եմ տվել: Տված կրթությունն էլ աղետալի է, և ստիպված եմ եղել կրկնուսույց վարձել», -բողոքել է նա:
«Նման բողոքների պատասխանն իմացող միակ անձը հենց Միսիր Մարդանովն ինքն է, քանի որ նրա ղեկավարած գերատեսչությունում համատարած կոռուպցիա է տիրում: Ու՞ր մնաց կաշառակերության դեմ այս պետության պայքարը...»,-հարցնում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին