Հայաստանի ազգային թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ հաղթանակի դեպքում կստանա 40 հազար դոլար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել պարգևատրել ազգային թիմի ֆուտբոլիստներին, եթե նրանք հունիսի 4-ին Ռուսաստանի հավաքականի հետ խաղում լավ արդյունք արձանագրեն:
«Ռուսների հետ խաղը շատ կարևոր է մեզ համար,- gazeta.ru-ի թղթակցին ասել է հայկական պատվիրակության աղբյուրներից մեկը:- Հայաստանի հավաքականը ստեղծված իրավիճակում լավ հնարավորություն ունի` մտնելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Ռուսաստանի թիմի նկատմամբ հաղթանակը, այն էլ` արտագնա խաղում, հսկայական նվաճում կլինի: Ուստի որոշվել է ֆուտբոլիստներին լրացուցիչ մոտիվացիա հաղորդել` սահմանելով ոչ վատ պարգևավճարներ»:
«Life Sports»-ի տեղեկություններով` Հայաստանի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով խաղադաշտ կմտնի, հաղթանակի դեպքում կստանա 40 հազար դոլար: Լրացուցիչ պարգևավճարներ կստանան հանդիպման լավագույն ֆուտբոլիստներն ու գոլերի հեղինակները:
«Նախկինում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պաշտոնական խաղերում հաղթելու դեպքում 8 հազար դոլարից ավելի պարգևավճար չեն ստացել,- նշել է աղբյուրը:- Սակայն ռուսների հետ արտագնա խաղը շատ կարևոր է մրցաշարային առումով»:
Հայաստանի ֆուտբոլային ղեկավարության կողմից հաջող արդյունք կհամարվի նաև ոչ-ոքին:
«Ինչ-որ առումով ոչ-ոքին էլ հաջողություն կլինի,- ավելացրել է նույն աղբյուրը:- Եթե ֆուտբոլիստները կարողանան մեկ միավոր բերել Պիտերից, ապա յուրաքանչյուր խաղացող կստանա 10 հազար դոլար»:
Հիշեցնենք, որ Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կկայանա վաղը, Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում