Գ. Վարդանյան. Մեկ բան է նորարական գաղափար ունենալ, այլ բան է՝ այն ներկայացնել բիզնեսին
«21-րդ դարում մեկ բան է նորարական գաղափար ունենալ՝ այլ բան է այն ներկայացնել բիզնեսին»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Գիտությունների ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը:
Նրա խոսքով, ռուս-հայկական ինովացիոն կենտրոնի հետ համատեղ ՀՀ Գիտությունների ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհուրդը կազմակերպել է սեմինարների մի շարք, որտեղ հայ երիտասարդ գիտնականները կարող են ներկայացնել իրենց նորարական գաղափարները և համապատասխան մասնագետների օգնությամբ ներդնել դրանք բիզնես ոլորտում:
Երիտասարդ գիտնականը ընդգծեց, որ այսօր շատ են հաջողված ծրագրերը, սակայն դրանց մասին քիչ է խոսվում և քիչ է լուսաբանվում: Որպես հաջողված ծրագրի օրինակ Գ. Վարդանյանը առանձնացրեց ֆիզիկայի բնագավառում իր իսկ կողմից շահած 500.000 ռուբլի դրամաշնորհը, որը նա ստացել է Ռուսաստանի Դաշնությունից:
Նշենք, որ մեկ տարի է ինչ ՀՀ Գիտությունների ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդը ձևափոխվել է և իր մեջ ներառում է ակադեմիայի կազմի մեջ մտնող բոլոր ինստիտուտները: Յուրաքանչյուր Ինստիտուտ ունի երիտասարդ գիտնականների խորհուրդ, որն էլ ընտրում է գիտ. Խորհրդի նախագահ, ով անդամակցում է ՀՀ Գիտությունների ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդին:
Մեր մեկ այլ զրուցակից` Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների Ինստիտուտի կրտսեր գիտ. աշխատող Սերգեյ Մալայանը, խոսեց Հայաստանում արդեն կիրառվող էլեկտրոնային ստորագրությունների և առհասարակ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման մասին և շեշտեց, որ դեռևս այդ համակարգից շատ քչերն են օգտվում:
«Ժամանակն է, որ մեր հասարակությունը իրազեկ լինի էլեկտրոնային կառավարման ծրագրից և օգտվի դրանից»,- ասել է երիտասարդ գիտնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է