Հայաստանի հավաքականը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր ժամը 10:00-ին չարտերային չվերթով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ վաղը Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում պետք է հանդիպի Ռուսաստանի ընտրանու հետ:
Անվտանգության ապահովման տեսանկյունից, ըստ մասնագետների, անհանգստության առիթ չկա: Ռուսաստան-Հայաստան հանդիպումը չի դասվում ռիսկային խաղերի շարքին: Այդուհանդերձ, իրավապահ մարմինները չեն պատրաստվում կորցնել զգոնությունը: Վաղը «Պետրովսկի» մարզադաշտում կաշխատի մոտ 1500 ոստիկան:
Հայ ֆուտբոլասերների համար մարզադաշտում առանձին հատված է առանձնացվել: Ինչպես նշում են ռուսաստանյան լրատվամիջոցները, այդ հատվածի տոմսերի վաճառքն իրականացվում է միայն անձնագիր ներկայացնելու դեպքում: Սպասվում է, որ մեծ թվով հայ երկրպագուներ մարզադաշտում կերկրպագեն մեր ընտրանուն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան