Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունն ուշացումով է ժամանել Սանկտ Պետերբուրգ
Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունն այսօր ինքնաթիռի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով մեկուկես ժամ ուշացումով է ժամանել Սանկտ Պետերբուրգ, որտեղ վաղը Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում պետք է հանդիպի Ռուսաստանի հավաքականի հետ: Այդ հանգամանքը, սակայն, չի ազդել մեր ընտրանու պլանների վրա:
«Այսօր ճաշելուց և հանգստանալուց հետո մարզում կանցկացնենք, որից հետո տղաներն ազատ ժամանակ կունենան,- հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Սովետսկի սպորտ» թերթի թղթակցի հետ զրույցում:- Եթե ինչ-որ մեկը կցանկանա, կարող է այնուհետև դուրս գալ զբոսանքի: Կարոտի թեթև զգացում ունեմ, քանի որ ժամանակին երկու տարի խաղացել եմ պիտերյան «Լոկոմոտիվում»: Իսկ վաղը կխաղանք միայն հաղթանակի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում