Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների մահվան պատճառը կեղծ վիսկին է եղել
Թուրքիայում ավելի քան 20 ռուս զբոսաշրջիկների թունավորման և երեքի մահվան պատճառը եղել է կեղծ վիսկին:
Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով Թուրքիայի գյուղնախարարության տարածած հաղորդագրության վրա:
Տարածված հաղորդագրության համաձայն, կեղծ խմիչքի մեջ մեթիլային սպիրտի քանակությունն ավելի քանի երեք անգամ գերազանցել է թույլատրելի չափաբաժինը:
Նշենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ կեղծ վիսկին Թուրքիա էր ներկրվել Հյուսիսային կիպրոսի տարածքից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան