Թուրք գեներալը կնոջից պատրաստվում է բաժանվել նրա հայ լինելու պատճառով
Ընտանեկան հարցեր քննող Անկարայի 9-րդ դատարանում ընթացող ապահարզանի դատավարության ժամանակ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել թուրք գեներալ Իլքեր Գյուվենի կինը` Սունահանըմ Գյուվենը:
Ըստ «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի` ռազմածովային ուժերի պաշտոնաթող գեներալ Իլքեր Գյուվենը ապահարզանի հայց է ներկայացնել կնոջ դեմ մի շարք պատճառաբանություններով, որոնց մասին էլ դատարանում բարձրաձայնել է նրա կինը: Բողոքելով, որ իր ամուսնու սխալ պահվածքի հետևանքով ինքը մեկուսացել է հանրային կյանքից և վնասել իր հոգեկան աշխարհը` Սունահանըմ Գյուվենն ասել է. «Հայցվորը պնդում է, որ իմ դեմ ապահարզանի հայց է ներկայացրել, քանի որ ես հայուհի եմ, որ իմ ծողները ծնվել են Երևանում և իբր որդիս թմրանյութ է օգտագործում: Ըստ նրա` ես այդ ամենը թաքցրել եմ իրենից: Բայց, ախր, մահմեդական եմ»:
Դատավարության ընթացքից դժգոհ գեներալի կինը պահանջել է արդարացի վարվել իր հետ և պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):