Ռուսասատանն ընդդեմ Թուրքիայի
Ռուսասատանի պաշտոնյանները դատական գործ են հարուցել ընդդեմ թուրքական զբոսաշրջային գործակալության: Այս մասին տեղեկացնում է «TODAY’S Zaman»-ը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ, Բոդրումում նավով զբոսանքի ժամանակ ռուսաստանցի զբոսաշրջիկների զանգվածային թունավորում էր գրանցվել: Ալկոհոլից թունավորմամբ հիվանդանոց է դիմել շուրջ 20 մարդ, որից 6-ի վիճակը ծանր է: Երեք երիտասարդ ռուս աղջիկ մահացել է:
«Ռուսասատանը դատական գործ է հարուցել ընդդեմ Թուրքիայի զբոսաշրջության գործակալության` Ռուսասատանի Քրեական օրենսգրքի հոդված 238.1 և 2 մասերով (անվտանգության պահանջներին խախտմամբ սննդամթերքի արտադրություն և իրացում)»- հայտարարել է Ռուսաստանի քննչական հանձնաժողովի գլխավոր դատախազի խոսնակ Վլադիմիր Մարկինը:
Թուրքիայի պաշտոնյաները հայտարարել են, որ զբոսանավի տերը և 4 այլ զբոսանավերի տերեր ձերբակալվել են, նրանց խստագույնս պատժի կենթարկեն: