Հունիսի 3-ին կմեկնարկի «Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնը
Այսօր մեկնարկում է «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի 12-րդ համերգաշրջանը։
Այս առիթով այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում համերգով հանդես կգա Գրեմիի մրցանակակիր բրիտանական «Քինգս սինգերս» տղամարդկանց երգչախումբը։ Այս մասին հայտնեցին խմբի անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Դը քինգս սինգերս խումբը հայաստանյան համերգի համար պատարստել է հարուստ ծրագիր։ Համերգի առաջին բաժնում կհնչեն եվրոպական միջնադարյան և դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երկրորդ բաժնում կհնչեն հանրահայտ ու սիրված ստեղծագրործություններ՝ Ֆրեդի Մերկուրիի «Քուին» խմբի և այլոց երգացանկից։
Հիշեցնենք, որ այսօրվանից մինչև տարեվերջ «Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնը հայաստանյան երաժշտասեր հանրությանը իրադարձային համերգներով կներկայացնի երաժշտական ասպարեզում մեծագույն ճանաչում ունեցող, աշխարհի շուրջ 10 խմբեր ու մենակատարներ:
«Երևանյան հեռանկարներ»-ը միակն է ողջ տարածաշրջանում և տևականության ու գեղարվեստական բարձր մակարդակի շնորհիվ ձեռք է բերել միջազգային լայն ճանաչում` մասնագետների կողմից դասվելով աշխարհի ամենահեղինակավոր փառատոնների շարքին։ 2007 թ. փառատոնն անդամակցում է Եվրոպական փառատոնային ասոցիացիային: Արդեն 12 տարի է, ինչ փառատոնը Հայաստան է հրավիրում աշխարհի առաջնակարգ մենակատարների ու նվագախմբերի:
Նշենք, որ փառատոնն անցկացվում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի աջակիցն է ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին