Ճապոնիան սառեցնում է Քադաֆիի 4.4 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվները
Ճապոնիայի կառավարությունը սառեցրել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին ու վերջինիս կողմնակիցներին պատկանող մոտ 4.4 միլիարդ դոլար բանկային ակտիվները:
Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի » գործակալությունը, հղում անելով տեղի մամուլին:
Տեղեկատվության համաձայն, նման որոշում է կայացվել ՄԱԿ ԱԽ կողմից սահմանված պատժամիջոցների համաձայն: Նշենք, ավելի վաղ Ճապոնիան պատժամիջոցների ենթակա ցանկում էր ներառել լիբիացի 18 չինովնիկների ու կազմակերպությունների, այդ թվում Մուամար Քադաֆիին, ինչպես նաև երկրի կենտրոնական բանկին:
Միջազգային լրատվամիջոցնեի փոխանցմամբ, միայն Միացյալ Նահանգներում լիբիական սառեցված հաշիվների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 30 միլիարդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա