Նիկիտա Սիմոնյանը ներողություն է խնդրել Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունից
Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը «Մայակ» ռադիոկայանին տված հարցազրույցում ներողություն է խնդրել Հայաստանի հավաքականից` կապված այն փաստի հետ, որ ՌՖՄ-ի ներկայացուցիչները չեն հասցրել ժամանակին դիմավորել մեր պատվիրակությանը, որը երեկ ժամանել է Սանկտ Պետերբուրգ` անցկացնելու Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը: Նրա խոսքերով` այդ կերպ ՌՖՄ-ն անձամբ է օգնել Հայաստանի հավաքականին` արժանի կերպով տրամադրվելու ռուսների հետ հանդիպմանը:
«Դա ոչ մի դարպասում չի տեղավորվում: Նրանք, ովքեր պատասխանատու են ընդունելության համար, կպատժվեն: Մեզ համար դա չափազանց տհաճ է,- հայտարարել է Նիկիտա Սիմոնյանը:- Ես, որպես առաջին փոխնախագահ, ուզում եմ ներողություն խնդրել հայկական պատվիրակությունից»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան