Քլինթոն. ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբում մտադիր է շարունակել աշխատանքը
«Մենք մտադիր ենք շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբում, որպեսզի փորձենք կարգավորել Լեռնային Ղարաբաղում տևական հակամարտությունը: Այս մասին, ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպման ժամանակ նշել է Հ. Քլինթոնը:
Իր հերթին, Մամեդյարովը շնորհակալություն հայտնելով պետքարտուղարին՝ նշել է, թե եղել է Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որը համարում եմ օգտակար նաև այն տեսանկյունից, որ չկարգավորված հակամարտությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
«Եվ մենք բոլորս ծանր աշխատանք պետք է անենք` ճեղքում ապահովելու համար»,- ասել է Մամեդյարովը: