Սերժ Սարգսյանն ընդունել է Սեմ Սիմոնյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանին:
Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Երևանում Հիմնադրամի կողմից կառուցվող և արդեն այս տարվա օգոստոսին շահագործման հանձնվելիք Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի հնարավորություններն ու ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, այդ ոլորտում երիտասարդների համար մասնագիտական ուսուցողական ծրագրերի իրականացմանը:
Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից մշակույթի ձևավորմանն ուղղված Հիմնադրամի նախաձեռնությունը` այն համարելով արդի պահանջ և անհրաժեշտություն:
Զրուցակիցները խոսել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների և մեր երկրում «Սիմոնյան կրթական հիմնադրամի» գործունեության հետագա ծրագրերի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան