Սարյանի կտավը` բախտի քմահաճույքին
Հունիսի 7-ին Լոնդոնում կանցկացվի «Ռուսական արվեստի աճուրդը», որտեղ վաճառքի է հանվելու նաեւ Մարտիրոս Սարյանի «Կովկասյան քաղաքի փողոց» կտավը:
Այս մասին գրում է «Երկիրը»: Աճուրդին մասնակցելու համար Լոնդոն է մեկնել նաեւ Մ. Սարյանի անվան տուն-թանգարանի տնօրենը` Ռուզան Սարյանը, ով ամիսներ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որ գուցե մեծահարուստ հայերից մեկը կարող է գնել նկարը եւ նվիրել թանգարանին: Տիկին Սարյանը նաեւ դիմել է Մշակույթի նախարարություն, սակայն «ձայն բարբառոյ հանապատի»…Սարյանի կտավը գնահատվել է 200-300 հազար եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին