Աբրամովիչը պատրաստ է վճարել Հիդդինկի համար
Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է 4 մլն ֆունտ ստեռլինգ վճարել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային` այդ երկրի գլխավոր թիմի մարզիչ Գուուս Հիդդինկի հետ պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու համար: Այս մասին հայտնել է «The Guardian»-ը:
Նշենք, որ Հիդդինկը, պայմանագրի համաձայն, դեռ մեկ տարի պետք է աշխատի Թուրքիայի հավաքականում: Աբրամովիչը ցանկանում է, որ հոլանդացին «Չելսին» ընդունի հուլիսի 4-ին, երբ թիմը կսկսի նախապատրաստությունը նոր մրցաշրջանին:
Ավելացնենք, որ Թուրքիայի ֆեդերացիայի նախագահն այժմ արձակուրդում է, ուստի «Չելսիի» հետ բանակցություններն այս պահին հնարավոր չեն:
Ենթադրվում է նաև, որ Թուրքիայի հավաքականում Հիդդինկին կարող է փոխարինել Գեորգե Հաջին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան