Բլատտեր. «Ես չգիտեմ, թե ինչու պետք է հետաքննություն սկսենք Կատարի նկատմամբ»
Զեպ Բլատտերը, ով վերջերս վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, մտադիր չէ հետաքննություն նախաձեռնել` որոշելու համար, թե արդյոք Կատարն արդար ընտրությունների արդյունքներո՞վ է ստացել աշխարհի 2022 թ. առաջնության կազմակերպման իրավունքը: Սակայն շվեյցարացին նշել է, որ եթե ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն նախաձեռնի նման հետաքննություն, ապա ինքը խոչընդոտներ չի հարուցի:
Հիշեցնենք, որ Կատարի կողմից գործկոմի անդամների քվեները գնելու վեճերն սկսվեցին այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջեկ Ուորները հրապարակեց միջազգային ֆուտբոլային կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի հետ նամակագրությունը: Վերջինս հայտարարել է, որ նամակներից մեկում «գնել» բառն օգտագործել է փոխաբերական իմաստով:
«Ես չգիտեմ, թե ինչու պետք է հետաքննություն սկսենք Կատարի նկատմամբ… Այդ դեպքում մենք նույն կերպ պետք է վարվենք նաև մյուս երկրների հարցում, ովքեր նման իրավունք են վաստակել»,- ասել է Բլատտերը CNN-ի թղթակցին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան