Ահմադինեժադը կպատասխանի ավելի քան 300 լրագրողների հարցերին
Այսօր` հունիսի 7-ին, տեղի է ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մ. Ահմադինեժադի մամուլի ասուլիսը` տեղական և արտասահմանյան լրագրողների ներկայությամբ:
Այս մասին հաղորդում է ԻԻՀ նախագահականի պաշտոնական կայքէջը:
Մ. Ահմադինեժադը պատասխանելու է տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող կարևոր հարցերի: Ըստ իրանական «IRIB» Կենտրոնական տեղեկատվական գործակալության` Իրանի նախագահի հետ հանդիպմանը ներկա է գտնվելու ավելի քան 300 լրագրող: Մամուլի ասուլիսը հեռարձակվելու է 30 միջազգային հեռուստաալիքներով:
Հիշեցնենք, որ սա ԻԻՀ նախագահի՝ ընթացիկ տարում ունեցած երկրորդ մամուլի ասուլիսն է: