Հայտնի են հայոց լեզու և հայ գրականություն առարկաների քննության արդյունքները
Այսօր առավոտյան ժամը 9-ից Երևանի և բոլոր մարզերի քննակենտրոններում, քննական կարգի համաձայն, փակցվել են միասնական քննություն հանձնող այն շրջանավարտների գնահատականներն, ովքեր հունիսի 4-ին քննություն էին հանձնել
հայոց լեզու և հայ գրականություն առարկայից։
Հիշեցնենք, որ Երևանի քննակենտրոնում քննությանը ներկայացել է 185 դիմորդից 168-ը, բացակայում էր 17 դիմորդ։ Հանրապետության մասշտաբով այս առարկայի քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ ներկայացրել էր 609 աշակերտ, քննությանը ներկայացել է 509-ը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավար Գուրգեն Խաչատրյանն ամփոփելով հայոց լեզու և գրականություն առարկայից քննության արդյունքները նշեց, որ քննություն հանձնած շուրջ 600 դիմորդից անբավարար ստացել է միայն 25-ը։ «Եթե հաշվի առնենք, որ թեստերում կարող են անճշտություններ լինել, այդ քսանհինգ անբավարարներից որոշ դիմորդներ ևս կարող են դրական ստանալ։ Որևէ անճշտություն գտնելու դեպքում անպայման կուղենք»,-նշեց Գուրգեն Խաչատրյանը
Նշենք, որ հայոց լեզու և հայ գրականություն առարկայից միջին միավորն այս տարի 12.8 է, 17.5-20 միավոր հավաքած մասնակիցների թիվը 203՝ ընդհանուր դիմորդների 39.9%-ը։ Դրական միավորի շեմը չանցած մասնակիցների թիվը 25 է ` ընդհանուր դիմորդների 4.9%-ը։
ԳԹԿ-ից հիշեցնում են, որ վաղը առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 18.00 իրենց գնահատականներից դժգոհող դիմորդները կարող են բողոքարկել գնահատականները։