Հրայր Սիմոնյանի երկրորդ մրցանակը
Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանն Իներնետային շախմատային ակումբի (ICC) կազմակերպած կայծակնային խոշոր մրցաշարում հասավ մինչև եզրափակիչ մրցախաղ, որտեղ 3:3 հաշվով ավարտեց պայքարն ամերիկացի ճանաչված գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ: Միայն լրացուցիչ պարտիաներից հետո Նակամուրան հաղթեց նվազագույն` 4,5:3,5 հաշվով: Սիմոնյանին բաժին հասավ երկրորդ մրցանակը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Շատ հաջող հանդես եկավ նաև Հայաստանի չեմպիոն գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով միայն կիսաեզրափակչում զիջեց նույն Նակամուրային:
Ութ լավագույնների շարքում տեղ գրավեց ևս մեկ հայ շախմատիստ` միջազգային վարպետ Լևոն Ալթունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում