Skype-ն աշխատեց
Այս պահին Հայաստանում և ողջ աշխարհում բազմաթիվ օգտատերեր արդեն կարողանում են օգտվել Skype ծառայությունից: Առաջացած խնդիրը հայտնաբերվել և հարթվել է: Հիշեցնենք, որ այսօր ժամը 16-ի սահմաններում բազմաթիվ օգտատերեր Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում կարողանում օգտվել Skype ծառայությունից: Skype-ի պաշտոնական էջում ղեկավարությունը ներողություն էր խնդրել ժամանակավոր անհարթությունների համար: Ղեկավարությունը տեղեկացրել էր նաև, որ խնդիրը հարթվում է: Նշենք, որ բազմաթիվ ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներ ծառացած խնդիրները կապում են Skype-ի` Microsoft-ի սեփականությունը դառնալու հետ ու հատկանշում, որ ծառայության հետ կապված խնդիրներ եղել են նաև մոտ 2 շաբաթ առաջ` մայիսի 26-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան