Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Գարնանային ներշնչանք»-ը
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարում «Գարնանային ներշնչանք» նախագծի մեկնարկի մասին: Այս տարի նախագծում ընդգրկված են ինչպես մարզային, այնպես էլ Երևանի մշակութային կենտրոնները: Նախագծի նպատակը երիտասարդ տաղանդներին բացահայտելն ու նրանց ստեղծագործականությունը խթանելն է:
Երևանի մշակութային 15 կենտրոնի սաներն արդեն իսկ աշխատանքներ են ներկայացրել նախագծի առաջին փուլի շրջանակներում: Դրանք առնչվում են արվեստի տարբեր ճյուղերի (ազգային պարարվեստ, երգարվեստ, նկարչություն, ասեղնագործություն, բեմական արվեստ, լուսանկարչություն) և ունեն թեմատիկ բնույթ. արտահայտում են երեխաների ընկալումը Հայաստանի առաջատար բջջային օպերատորի` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության վերաբերյալ և պարունակում են ընկերության կորպորատիվ նշանը:
Մարզերի մշակութային և գեղագիտական կենտրոններ այցից հետո, հատուկ հանձնաժողովը կառանձնացնի առավել յուրահատուկ աշխատանքները` գալա-համերգին ներկայացնելու և թանկարժեք մրցանակներով պարգևատրելու համար: Գնահատման չափանիշ է սահմանվել աշխատանքների յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը և արվեստում մշակութային ավանդույթների վերարտադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է