Google-ն հեռանում է Ղազախստանից
Google ըկերությունն օրենսդրական սահմանափակումների պատճառով հայտարարել է կայքի ղազախական տարբերակի փակման մասին: Այս մասին ասված է ընկերության պաշտոնական բլոգում:
Այսուհետ Google.kz այցելելու դեպքում համակարգը մեխանիկորեն օգտատերերին հասցեագրում է ընկերության ղազախերեն թարգմանված Google.com գլխավոր էջ:
Տեղեկատվության համաձայն, նման որոշման առիթ է հանդիսացել Ղազախստանի կապի և տեղեկատվության նախարարության որոշումը, համաձայն որի, .kz դոմենային տիրույթում գործող բոլոր կայքերը պետք է աշխատեն այդ երկրի տարածքում գործող սերվերների վրա: Ըստ այդմ, Google-ը ստիպված է լինելու վերահասցեագրել google.kz կայքում բոլոր որոնումները Ղազախստանում գործող սերվերներին, ինչը, ըստ ընկերության, կգցի ծառայության որակն ու տեղեկատվության մատուցման արագությունը:
Ընկերության փոխնախագահ Բիլ Հարանի անունից ստորագրված հաղորդագրությունում ասված է, թե «նմանատիպ գործողությունները ստիպում են ինտերնետ ընկերություններին ընտրություն կատարել ինտերնետի ազատ հասանելության խոչընդոտների ու անորակ ծառայությունների միջև, ինչը վնաս է հարուցում օգտատերերին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է