Ինտերնետային գովազդից ստացվող եկամուտներն աճել են միլիարդ դոլարով
2011 թվականի առաջին եռամսյակում գովազդատուները ԱՄՆ-ում օն լայն գովազդի վրա ծախսել են 7.3 մլրդ դոլար։
Այս մասին ասվում է Ինտերակտիվ գովազդի Բյուրոյի(Interactive Advertising Bureau, IAB) պաշտոնական կայքում։
2010 թվականի նոյն ժամանակահատվածի համեմատ , գովազդատուների ծախսերն ավելացել են 23%ով, սակայն նվազել են անցյալ տարվա չորրոդ եռամսակի հետ համեմատ։ 2010 թվականի վերջին 3 ամիսներին գովազդի համար ծախսերը կազմել են 7.45 մլրդ դոլար, ինչն էլ ռեկորդային ցուցանիշ է։
IAB- ի գործադիր տնօրեն Ռենդալա Ռոտենբերգի խոսքերով շուկայի այս սեգմենտի կայուն և զգալի աճը խոսում է այն մասին, որ այսօր արդեն օնլայն-մեդիան գովազդատուների շրջանում մեծ պահանջարկ է վայելում։
«Այս տեսանկյունից քանի դեռ ամերիկացիները շարունակում են տարբեր ապրանքների և ծառայությունների մասին իրենց հետաքրքրող տեղեկատվությունը որոնել առավելապես ինտերնետում, օնլայն-գովազդը և մարքեթինգը վերածվում են բիզնեսի առավել արդյունավետ գործիքների»,-նշել է IAB- ի գործադիր տնօրենը։
Նշենք, որ նախորդ մեկ տարվա արդյունքներով ԱՄՆ ինտերենտային գովազդի շուկան ապահովել էր 15% աճ: Շուկայի ծավալը կազմել էր ռեկորդային 22.8 մլրդ դոլար:
Ամերիկյան ինտերնետային շուկայի վերաբերյալ հետաքրքիր զեկույց է հրապարակել նաև IDC հետազոտական ընկերությունը: Այս ընկերության վերլուծաբանների գնահատականներով` 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ամերիկյան գովազդատուներն ինտերնետային գովազդի համար ծախսել են 8.1 մլրդ դոլար: Կանխատեսվում է, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով ցուցանիշը կգրանցի 13.3% աճ` կազմելով 8.3 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է