«Ցասում». հայկական առաջին սարսափ - ֆիլմը կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում
Հունիսի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա սարսափ -ֆիլմի ժանրին դասվող առաջին հայկական լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան: Ֆիլմն անվանվել է «Ցասում», ստեղծվել է «Նյու սթար» և «Ազդ փրոդաքշն» ընկերությունների համատեղ ջանքերով (սցենարիստ՝ Տաթևիկ Քթոյան, պրոդյուսերներ՝ Հայկ Հարությունյան, Սամվել Սահակյան, ռեժիսոր՝ Նաիրի Հակոբյան):
105 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է երեք գլխավոր հերոսների շուրջ զարգացող արտասովոր ու զարմանալի իրադարձությունների մասին:
Ըստ սցենարի՝ գլխավոր հերոսները` Հասմիկն ու Ժակը, մեղրամիսն անց են կացնում Դիլիջանում գտնվող պապական տանը, սակայն աղջկա նախկին երկրպագուն` Գոռը, որը հոգեբուժարանում կախվել է` սիրած էակի կորստին չդիմանալով, վերածվում է ուրվականի և հանգիստ չի տալիս նորապսակներին:
ֆիլմում կիրառվել են հատուկ էֆեկտներ, սակայն դրանք գերակշռող չեն: Այնպես է արվել, որ շեշտվի դերասանական խաղը, իսկ կինոնկարը լինի իրականին ավելի մոտ ու գրավի հանդիսատեսին:
«Ցասումը» առաջին անգամ ցուցադրվելու է Երևանում, ցուցադրություններ են լինելու Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում, ապա նաև ԱՊՀ երկրներում, ԱՄՆ-ում ու Կանադայում: Ֆիլմը DVD-ներով լինելու է նաև վաճառքում:
«Սարսափ» ժանրում գեղարվեստական կինոնկարի նկարահանումներն, ըստ ֆիլմի պրոդյուսերների, դժվար են եղել, սակայն նրանք գտնում են, որ հայկական ֆիլմարտադրությունը պիտի իր խոսքն ասի կինոարվեստի բոլոր ճյուղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին