Ամերիկայում` Հոլիվուդ, Հնդկաստանում` Բոլիվուդ, Թուրքիայում էլ` Մարդինվու՞դ
Ըստ թուրքական «Taraf» պարբերականի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ այցելել է Մարդին քաղաք, որտեղ պատմել է «Մարդինվուդ» նախագծի մասին:
«Բոլորն ինձանից խելահեղ նախագիծ են պահանջում»,- ասել է Էրդողանը և ավելացրել, որ մտադրություն կա Մարդինը վերածել կինոյի քաղաքի: Թուրքիայի մշակույթի նախարարությունը ծրագրել է այստեղ հսկայական կինոհարթակ հիմնել:
«Ինչպես Ամերիկայի Հոլիվուդը, Հնդկաստանի Բոլիվուդը, այստեղ էլ կլինի Մարդինվուդը»,- ասել է թուրքական կառավարության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին